Monday, November 8, 2010

Guardian. ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՖԻԱՆ

Հայ հանցագործները դառնում են իմաստուն, հմուտ բարձր տեխնոլոգիաներում և… միջուկային զենքի ասպարեզում:

«Լրագիր» 8-11-2010- The Guardian թերթը գրում է, որ հայ հանցագործներն ավելի հմուտ և բարձր տեխնոլոգիաների վարպետ են դարձել: Նրանց վերջին արկածներն են ԱՄՆ-ում 160 միլիոն դոլար արժողությամբ զեղծարարությունը, 29 միլիոն ուժեղ վիրուսով վարակված կոմպյուտերներ ամբողջ աշխարհում և 18 գրամ զենք ստեղծելու համար բարձր հարստացված ուրանի վաճառքի փորձ:
Հարստացված ուրանը Հայաստանից մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել է Վրաստան ծխախոտի փաթեթի մեջ մարտ ամսին: Երկու անձինք, ովքեր տեղափոխել են այն, ձերբակալվել են ապրիլին:
Փակ դատալսման ժամանակ, Սմբատ Տոնոյանը, նախկին կաթի գործարանի սեփականատեր, և Հրանտ Օհանյանը, պաշտոնաթող միջուկային ֆիզիկոս Հայաստանի ինստիտուտներից մեկում, ընդունել են իրենց մեղքը: Նրանց սպասում է 10 տարի ազատազրկում: Դեռևս անհայտ է` արդյոք այն 18 գրամ հարստացված ուրանը ավելի մեծ քանակության մի մասն էր միայն, որը դեռևս պետք է տեղափոխվի:

Նախքան բանտարկումը, Տոնոյանը հուշել է մի գաղտնի գործարարի, ով ավելի շատ վաճառելու ուրան ունի: Քննիչներն այժմ աշխատում են ռադիոակտիվ նյութի ծագումը որոշելու ուղղությամբ, գրում է բրիտանական թերթը:

No comments: