Tuesday, November 17, 2009

«Հյուրիեթի» անդրադարձը Թաթուլ Հակոբյանի գրքին

REPORT.AM 17.11.2009 - Թուրքական «Hurriyet Daily News»-ը անդրադարձել է լրագրող Թաթուլ Հակոբյանի «Սև և կանաչ. արցախյան օրագիր» գրքին: Ներկայացնելով գիրքը, թերթը նշում է, որ այն հեղինակի 20 տարվա ուսումնասիրությունների արդյունք է և հիմնված է անթիվ պատմական փաստաթղթերի , ականատեսների վկայությունների և սեփական մեկնաբանությունների վրա: «Չնայած հայ-ադրբեջանական հարաբերությունները շատ են արժանացել գիտական եր լրագրողական ուշադրության, հայ լրագրող և հեղինակ Թաթուլ Հակոբյանը կարծում է, որ իր նոր գիրքը ներկայացնում է ուրույն մոտեցում` հասկանալու և վերլուծելու ողբերգությունը»:- գրում է թերթը: «Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է, ես հանձնել եմ ճշմարտությունը թղթին` ապավինելով իմ ներքին ձայնին»:- ասել է Հակոբյանը թերթին տված հարցազրույցում: Չնայած հրապարակման մեջ տեղ գտած հակահայկական որակումներին, ինչպիսիք են, ասենք` «ադրբեջանական հողերի բռնազավթումը» և այլն, ուշագրավ է, բուն գրքին թուրքական թերթի օբյեկտիվ մոտեցումը:

No comments: