Thursday, November 12, 2009

Ադրբեջանը մտադիր է գազ վաճառել Իրանին

/PanARMENIAN.Net/ 12.11.2009 -Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը եւ Իրանի Գազի ազգային ընկերությունը հուշագիր է ստորագրել փոխըմբռնման մասին` 2010թ. Իրան ադրբեջանական գազի առաքումների վերաբերյալ: Ներկայումս ենթակառուցվածքները թույլ են տալիս տարեկան մատակարարել շուրջ 500 մլն խմ գազ: Հետագայում կողմերը մտադիր են ընդլայնել թողունակությունը գազակոմպրեսորային կայանի թողունակության ավելացման հաշվին: Գազի գինը չի նշվում: «Պայմանագիրը կկնքվի մինչեւ տարեվերջ»,-ասել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը, հաղորդում է «Թրենդը»: Ադրբեջանն ու Իրանը կապված են Ղազի-Մագոմեդ-Աստարա-Բինդ-Բիանդ գազամուղով, որի երկարությունը 1474,5 կմ է, այն անցնում է նաեւ Ադրբեջանի տարածքով` 296,5 կմ: Նրա թողունակությունը տարեկան 10 մլրդ խմ է: Այդ երթուղին Ղազախ-Աստարա-Իրան խողովակաշարի ճյուղն է, որը շահագործման է հանձնվել 1971թ.: Մայրուղու վրա կառուցվել է երեք կոմպրեսորային կայան` Ղազի-Մագոմեդում, Աղդաշում եւ Ղազախում: Գազատրանսպորտային համակարգը նախատեսված է 55 մթնոլորտ ճնշման համար: Խողովակաշարի տրամագիծը 1200 մմ է:

No comments: