Wednesday, November 18, 2009

ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը մեկնաբանել է հայ–թուրքական գործընթացը

7or.am 18.11.2009 - «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն առանձնահատուկ նշանակություն ունի այն առումով, որ դա տեղի է ունենում այն երկու երկրների միջև, որոնք իրենց փոխհարաբերություններում ոչ այնքան լավ ժամանակներն են ապրում»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։ «Որքան մեզ հայտնի է, բանակցությունների ընթացքում Երևան-Անկարա ծիրի մեջ բարձրացվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։ Երևում է, այդ հարցերի ամբողջությունը նույնպես հաշվի է առնվում այդս գործընթացում։ Հուսով ենք, որ ամբողջության մեջ այդ ամենը կլուծվի միջազգային կազմակերպությունների առկա որոշումներին համապատասխան և դա կլինի տարածաշրջանի բոլոր երկրների ջանքերի պատասխանը»,- հայտարարել է նա։ Խոսելով ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելության դերի մասին՝ Ա. Նեստերենկոն հայտարարել է. «Մեր կողմից անում ենք մեզ հասանելիք ամեն բան, որ բոլոր կողմերին օգնենք խնդիրը լուծել ԼՂ-ում բնակվող մարդկանց հետաքրքրությունների շրջանակում»։ Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը դժվարացել է հստակեցնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման ժամանակահատվածը՝ խորհուրդ տալով համապատասխան պարզաբանման համար դիմել այդ երկրների արտգործնախարարություններին։

No comments: