«Լրագիր» 02/11/2009 - ԼՂՀ վարչապետ, Ազատ Հայրենիք կուսակցության նորընտիր ղեկավար Արա Հարությունյանը կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է, որ չեն պատրաստվում տարածքների զիջման: Նա ասել է, որ կառավարության բազմաթիվ ծրագրերը վկայությունն են այն բանի, որ Ղարաբաղում չեն պատրաստվում տարածքներ հանձնել:
Ղարաբաղի վարչապետը հիշեցրել է, որ մադրիդյան սկզբունքները մշակվել են մինչեւ Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելը: Բացի այդ, որ Արցախը պաշտոնապես չի ստացել մադրիդյան սկզբունքներն եւ այդ մասին տեղեկանում է ԶԼՄ-ներից:
Հիշեցնենք, որ տարածքների հանձնումից հրաժարվելու մասին վերջերս հայտարարել է եւ Սերժ Սարգսյանը, որն ասել է, որ Ալիեւի հետ ոչ մի տարածքային հարց չի քննարկել:
Monday, November 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment