NEWS.am 2.11.2009- Իրանի նախագահը կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնում է թուրքական Haber7 կայքէջը:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի Ստամբուլում նոյեմբերի 5-9-ը անցկացվելիք «Իսլամական կոնֆերանս» միության Տնտեսական եւ առեւտրային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին: Թուրքիա այցի ընթացքում` Իրանի նախագահը կհանդիպի նաե Թուրքիայի նախագահի հետ: Նախատեսվում է, որ Իրանի նախագահը կժամանի համաժողովի վերջին երկու օրը: Տնտեսական եւ առեւտրային մշտական հանձնաժողովի նիստին հրավիրվել են «Իսլամական կոնֆերանս» միության եւ 62 դիտորդ երկրների ղեկավարներ եւ տնտեսության գծով պատասխանատուներ.
Monday, November 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment