Panorama.am- 3-11-2009- Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Թուրքիայի Հանրապետությունը տանուլ է տվել իր դեմ բացված երեք առանձին դատերում: Թուրքիայի երեք քաղաքացիներ դիմել էին Մարդու իրավուքնների եվրոպական դատարան` իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար:
Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթը հայտնում է, որ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գործող այդ Եվրադատարանի կայացրած վճիռներով Թուրքիան ճանաչվել է մեղավոր և պարտավորվել ընդհանուր առմամբ վճարել 34.700 եվրո` ներառյալ բարոյական փոխհատուցումն ու դատավարական գործընթացի ծախսերը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Կիպրոսի բուֆերային գոտում 1996 թվականի հունիսի 3-ին սպանված հույն զիվորի ծնողների ներկայացրած հայցն ընդդեմ Թուրքիայի: Համաձայն այդ դատավճռի` Թուրքիան մեղավոր էր ճանաչվել «Եվրոպայի մարդու իրավունքների մասին կոնվենցիայի» 2-րդ կոետ խախտելու մեջ և պետք է վճարեր 80.000 եվրո:
Tuesday, November 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment