Monday, November 2, 2009

Ռուսական ներդրումները կարդարացվեն միայն հայ–թուրքական սահմանի բացման դեպքում

Tert.am. 2-11-2009- Ռուսաստանն արդեն վաղուց է սկսել քայլեր ձեռնարկել, որոնք ցույց են տալիս, որ նա իրավիճակի փոփոխություններ է ակնկալում Կովկասում: Նման կարծիք «Время новостей» հրատարակությանը տված հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով` Հայաստանում կատարվող ռուսական ներդրումները, երկաթգծի շինարարությունը, իրենց կարդարացնեն միայն այն դեպքում, եթե բացվի հայ-թուրքական սահմանը: «Ռուսաստանը մեծ շահեր ունի Հայաստանում, այդ թվում նաև ահռելի տնտեսական շահեր: Եթե Ռուսաստանը միջոցներ է ներդրել Հայաստանում, գնել է էներգետիկ ենթակառուցվածքը և այլն, ապա նա շահագրգռված է Հայաստանի տնտեսության զարգացմամբ: Իսկ կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմաններ է հարկավոր ստեղծել, որի համար ամենակարևոր գործոնը Թուրքիայի հետ սահմանի բացումն է: Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը և դրան զարգացման ընթացք տալը նույնպես բխում է Ռուսաստանի շահերից»,- պարզաբանել է Սեմնեբին:

No comments: