News.am 2-11-2009- 2009թ.-ի հունվար-սեպտեմբեր ամսիներին Երեւան քաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գինն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10 տոկոսով եւ կազմել 266 հազար 300 դրամ 1 քմ-ի դիմաց:
Բնակարանների գների ամենամեծ անկումն արձանագրվել է մայրաքաղաքի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա եւ Նոր-Նորք համայնքներում: Աջափնյակում բնակարանների գները նվազել են 13,4 տոկոս-ով եւ կազմել 237 հազար 800 դրամ 1 քմ-ի դիմաց: Մալաթիա-Սեբաստիայում բնակարանների գները նվազել են 14 տոկոսով եւ 1 քմ-ի համար կազմել 225 հազար 500 դրամ: Նոր-Նորքում բնակարանների գները նվազել են 14.3 տոկոսով եւ կազմել 232 հազար 200 դրամ 1 քմ-ի դիմաց:
«Բիզնես 24»-ի փոխանցմամբ՝ 12 տոկոսից ավել նվազել են Արաբկիր, Ավան եւ Շենգավիթ համայնքների բնակարանների գները: Արաբկիրում գները նվազել են 12,07 տոկոսով եւ կազմել 356 հազար 200 դրամ 1 քմ-ի դիմաց, Ավանում՝նվազել են 12.63 տոկոսով եւ կազմել 233 հազար800 դրամ, Շենգավիթում՝ նվազել են 12,87 տոկոսով եւ կազմել 242 հազար 200 դրամ 1 քմ-ի դիմաց:
Քանաքեռ-Զեյթունում գները նվազել են 9.52 տոկոսով եւ կազմել 276 հազար 300 դրամ 1 քմ-ի դիմաց, Դավթաշենում անկումը կազմել է 9.67 տոկոս եւ 1 քմ-ի դիմաց գրանցվել է 261 հազար 400 դրամ գինը:
Համեմատաբար փոքր անկում են արձանագրել Էրեբունի, Նուբարաշեն եւ Կենտրոն համայնքների բնակարանների գները: Կենտրոնի բնակարանների գները նվազել են 1,35 տոկոսով եւ կազմել 473 300 դրամ:
Monday, November 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment