Monday, November 2, 2009

Բեռնար Ֆասյե. ԵԱՀԿ ՄԽ-ն ամեն ինչ կանի, որպեսզի այցելի Լեռնային Ղարաբաղ

/PanARMENIAN.Net/ 02.11.2009 - Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն տարածաշրջան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն: «Մենք մտադիր ենք այցելել Երեւան եւ Բաքու: Քանի որ այդ այցը շատ կարճատեւ է լինելու, չեմ կարող ասել, արդյոք մենք կայցելենք Լեռնային Ղարաբաղ, թե ոչ»,- ասել է ֆրանսիացի միջնորդը` ավելացնելով, որ հնարավորության դեպքում ՄԽ համանախագահներն ամեն ինչ կանեն, որպեսզի այցի շրջանակներում մեկնեն նաեւ Լեռնային Ղարաբաղ: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարող է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում տեղի ունենալ դեկտեմբերի 1-2-ին Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում, Բեռնար Ֆասյեն ասել է, որ ռուս միջնորդ Յուրի Մերզլյակովի խոսքերից բացի ուրիշ ոչինչ չի կարող ավելացնել: «Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի ու Էդվարդ Նալբանդյանի հանդիպումն Աթենքում, կարծում եմ, անխուսափելի է»,- ավելի վաղ հայտնել էր Յուրի Մերզլյակովը:

No comments: