Monday, November 16, 2009

Հրեական Simon Wiesenthal Center կազմակերպությունը կոչ է անում բողոքի նամակներ ուղղել Էրդողանին

NEWS.am 16.11.2009 - Հրեական հայտնի կազմակերպությունը Թուրքիայում հրեաների դեմ աճող ատելության մեղավոր է համարում Թուրքիայի վարչապետ` Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ գտնում, որ դրանք անպատասխան չպետք է մնան: Այս մասին տեղեկացնում է թուրքական Vakit կայքէջը: Հրեական Simon Wiesenthal Center կազմակերպությունը Թուրքիայի վարչապետի նստավայրը եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գլխավոր գրասենյակը ենթարկում է ֆաքսիմիլային եւ էլեկտրոնային նամակների տարափի: Հրեական այդ կազմակերպությունը նույնիսկ այլ կեղծ հասցեներից միլիոնավոր նամակներ է ուղարկում: Simon Wiesenthal Center կազմակերպության կողմից տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հրեաների դեմ արշավները դադարեցնելու համար նախաձեռնել է Էրդողանին նամակներ ուղարկելու ակցիան եւ բոլոր հրեական կազմակերպություններին էլ կոչ է անում միանալ այդ ակցիային: Հիշյալ հրեական կազմակերպության կայքէջում հետեւյալ. «Թուրքիան Իրանին գրկում է հակասեմիթիզմի վրայով` մեծացնելով անհանգստությունը» հրապարակման մեջ կան նաեւ տարբեր ցուցապաստառներ: Օրինակ, Թուրքիայի խանութներից մեկի պատին փակցված է եղել. «Երեխաներ սպանող հրեաները չմտնեն», եւ Էրդողանի ու Ահմադինեջադի գրկախառնված տեսարանները: Կայքում տեղադրված է նաեւ Էրդողանին ուղարկվելիք Էլեկտրոնային նամակը եւ Էրդողանի ու նրա կուսակցության գլխավոր գրասենյակի էլ-փոստի հասցեն, ֆաքսը եւ հեռախոսահամարները: Կայքում երեւում է թուրքերի դեմ բացահայտ թշնամություն: Թուրքիայի վարչապետին ուղղվելիք բողոքի նամակում ասվում է, որ անհրաժեշտ է հրեաների դեմ ատելությունը վերացնել: «Այս իրադարձությունները անպատասխան թողնելը կավելացնի հակասեմիթիզմը, բռնությունը եւ ահաբեկչությունը նաեւ Թուրքիայի ու աշխարհի հրեաների միջեւ 500-ամյա բարեկամության ապագայի հետ կապված կասկածներ կարթնանան»,-ասվում է նամակում: NEWS.am-ը հիշեցնում է, որ թուրք-իսրայելական լարվածությունը սկսվեց այս տարվա փետրվարին, Դավոսում: Էրդողանը, Պերեսին մեղադրելով խաղաղ պաղեստինցիներին կոտորելու մեջ, լքել էր դահլիճը: Այնուհետ Թուրքիան չեղյալ էր համարել «Անատոլիական արծիվ» զորավարժությանը Իսրայելի մասնակցությունը: Իսրայելը այս ծանրակշիռ մեղադրանքներին եւ վիրավորանքներին համարժեք պատասխան չի տվել: Պարզապես Թել Ավիվի սրճարաններից մեկը ցուցանակ փակցրեց, որ իրենց մոտ թուրքական սուրճ չի վաճառվում: Դա էլ կապված էր թուրքական TRT հեռուստաընկերության կողմից ցուցադրվող սերիալի դեմ, որը ըստ իսրայելցիների, ունի հակաիսրայելական ուղղվածություն: Ավելին` Անկարայում Իսրայելի դեսպանը փորձեց բարեկամական շրջայց կատարել Թուրքիայում, սակայն ամենուր նրան դիմավորեցին վիրավորանքներով եւ բողոքներով:

No comments: