Sunday, October 11, 2009

Հիլարի Քլինթոնի օգնականը խույս է տվել Ցեղասպանության մասին ԱՄՆ վարչակազմի դիրքորոշման վերաբերյալ ուղիղ հարցից

News.am- 10-10-2009ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին նախօրեին տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ ուղղել են հետեւյալ հարցը. «Ինչպես արդեն նշել եք Հիլարի Քլինթոնը վաղը լինելու է Ցյուրիխում, մասնակցելու հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը: Նախագահական քարոզարշավի ժամանակ Բարաք Օբաման օգտագործեց ցեղասպանություն բառը, իսկ որպես արդեն երկրի նախագահ նա դա չարեց: Ինչո՞վ է պայմանավորված հռետորության նման փոփոխությունը: Կապվա՞ծ է դա Թուրքիայի հետ փոխհարաբերությունների հետ»: Քրոուլիի պատասխանը հետեւյալն է եղել. «Նախագահը հայտարարություն է արել ապրիլի 24-ին, որն ամբողջությամբ արտահայտում է վարչակազմի դիրքորոշումը: Պետդեպարտամենտում մենք կենտրոնացել ենք 2009 թվականի վրա: Դրա համար էլ Պետքարտուղարը, ինչպես նաեւ այլ առանցքային պաշտոնյաներ` Ռուսաստանի, Ֆրանսիայի ԱԳ նախարարները, Խավիեր Սոլանան եւ էլի շատերը, վաղը լինելու են Ցյուրիխում, քանի որ գիտակցում են Հայաստանի եւ Թուրքիայի կողմից նախաձեռնած այդ քայլի կարեւորությունը: Գիտակցում ենք նաեւ, որ մեզ երկարատեւ ու հսկայական աշխատանք է սպասվում անգամ արձանագրությունների ստորագրումից հետո: Ես կարծում եմ, որ սա խորհրդարանական բանավեճերի առիթ է դառնալու: Հարաբերությունները բարելավելու երկու երկրների ջանքերը կբերեն սահմանի բացման եւ դա զգալի քայլ է նրանց համար: Այդ գործընթացը հենց սկզբից պաշտպանություն է գտել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից եւ դա պատճառներից մեկն է, որ ԱՄՆ պետքարտուղարը ներկա է լինելու ստորագրման արարողությանը»: Այնուհետեւ, անդրադառնալով ԼՂ խնդրին, Քրոուլին հիշեցրել է, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործընթացի մասնակիցներից մեկն է: «Մենք առաջվա նման, հավատարիմ ենք խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներին եւ այսուհետ եւս կշարունակենք կողմերի հետ եւ նրանց հետ, որոնք շահագրգռված են Մինսկի գործընթացով»,- հայտարարել է նա:

No comments: