Tuesday, December 8, 2009

Հայաստանում 81 հազար գործազուրկ կա

News.am. 8-12-2009- 2009թ. առաջին տաս ամիսների կտրվածքով Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 6,8 տոկոս: «Բիզնես 24»-ի փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա առաջին տաս ամիսների արդյունքներով Հայաստանում տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմել է 1 մլն 185 հազար մարդ, որից զբաղվածները` 1 մլն 104 հազար մարդ: Հաշվետու ամիսների ընթացքում ՀՀ-ում գրանցվել է պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թվաքանակի շարունակական աճ եւ հունվարին գրանցված 75,2 հազարի դիմաց այս ցուցանիշը հոկտեմբերին կազմել է 81 հազար: Նշենք, որ 2008թ. արդյունքներով գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 6,3 տոկոս, իսկ 2007թ.` 7,1, ընդ որում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը 2008թ. կազմել է 75 հազար մարդ, իսկ 2007թ.` 84 հազար մարդ: Գործազուրկների առավել մեծ թվաքանակ գրանցվել է Շիրակի մարզում (14,8 հազար մարդ), Լոռու մարզում (12,6 հազար մարդ) եւ Կոտայքի մարզում (8,8 հազար մարդ):

No comments: