Tert.am. 8-12-2009- Daily Mail բրիտանական թերթում հրապարակված հոդվածը պնդում է, թե Թոնի Բլեյրը ելույթով հանդես է եկել Ադրբեջանում, որի յուրաքանչյուր վայրկյանն արժեր մոտավորապես 75 ֆունտ։ Համաձայն այսօրվա փոխարժեքի՝ դա մոտավորապես 100 ադրբեջանական մանաթ է։
Ինչպես հաղորդում է «Ազադլիգ» ռադիոկայանը, Մեծ Բրիտանիայի նախորդ վարչապետին վճարվել է մոտավորապես 90 հազ. ֆունտ՝ 1000 բառից բաղկացած ելույթի համար։ Ելույթն այդ տևել է մոտավորապես 20 րոպե։
Բրիտանական խորհրդարանի պատգամավոր Նորման Բեյքերը այդ դեպքը «Բրիտանիայի համար ամոթալից է» համարել։
«Ինչու՞ նա պարզապես պարանոցից չի կախի «Վաճառվում է» նշանը։ Ինչ է, փող վաստակելու այլ ելք չկա՞։ Այդ պահվածքը վայելուչ չէ նախկին վարչապետի համար»,- նշել է Բեյքերը։
Թոնի Բլեյրի շահութաբեր ուղևորությունը Ադրբեջան իր մեջ ներառում էր հանդիպումը բրիտանական արքայազն Էնդրյուի հետ, ով գտնվում էր այդ նույն հյուրանոցում իր անհատական եռօրյա այցի շրջանակներում։ Արքայազն Էնդրյուն վերջին հինգ տարիների ընթացքում եղել է Կենտրոնական Ասիայում յոթ անգամ։
Բլեյրը նաև հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանի նախագահը քննադատության է ենթարկվում մարդու իրավունքների խախտման համար, գրում է Daily Mail-ը։ Վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունները բնութագրվել են միջազգային դիտորդների կողմից «լուրջ թերություններով հագեցած»։
Թոնի Բլեյրի ադրբեջանական ուղևորության «գանձապետն է» եղել միլիարդատեր Նիզամի Պիրիևը, ում AzMeCo ընկերությանն է պատկանում Ադրբեջանում դեռևս կառուցման փուլում գտնվող մեթանոլի արտադրության գործարանը։
Օլիգարխը, ով գործնական կապեր ունի Իրանի, Սիրիայի և Աֆղանստանի հետ, ինչպես ենթադրում են, պայմանավորվել է Թոնի Բլեյրի հետ Վաշինգթոնի միջոցով և «փակել ուղևորության ծախսերը»՝ Բլեյրին բերելով Բաքու։
Իր ելույթում Թոնի Բլեյրը գովեստի խոսքեր էր ասում էլեկտրակայանի մասին և կատակում եղանակի վերաբերյալ։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարի խոսքերով՝ «նախկին վարչապետը ոչ մի վճռական դեր չի խաղում ադրբեջանա-բրիտանական հարաբերություններում։ Պատահական համընկել է այն, որ նա և արքայազն Էնդրյուն եղել են միևնույն վայրում նույն ժամին։ Նրանք հրավիրված էին տարբեր ծրագրերով»։
Tuesday, December 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment