Thursday, December 10, 2009

Ստոկհոլմում կհանձնեն Նոբելյան մրցանակները

Aysor.am. 10-12-2009- 2010- թվականի Նոբելյան մրցանակները գրականության, բժշկության, ֆիզիկայի, քիմիայի բնագավառում, ինչպես նաև տնտեսագիտական բնագավառում պարգևավճարը կհանձնվեն այսօր Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Օրվա ընտրությունը պատահական չէ. դեկտեմբերի 10-ը Նոբելյան մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրն է: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այսօր Շվեդիայի թագավոր Կարլ XVI-րդը անձամբ կհանձնի Նոբելյան վկայականը, մեդալը և փաստաթուղթը, որը հաստատում է շնորհվող գումարը: Այս տարվա Նոբելյան մրցանակի գումարը յուրաքանչյուր անվանակարգում կազմել է 10 միլիոն շվեդական կրոն` մոտ 1 միլիոն եվրո: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մրցանակը Շվեդիայում չի հանձնվի: Ըստ ավանդույթի, խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Իդեպ, աղբյուրի հաղորդմամբ, Բարաք Օբամային մրցանակի շնորհման վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն: Կոմանդանտեն ասել է, որ Օբաման «ցինիկաբար» համաձայնվել է ընդունել այդ մրցանակը այն բանից հետո, երբ որոշում է ընդունել շարունակել պատերազմը Աֆղանստանում:

No comments: