Sunday, December 27, 2009

ԹՈՒՐՔԵՐԻ ԱՆԱԶՆԻՎ ՔԱՅԼԸ

«Լրագիր» 24-12-2009- “Բազմիցս եւ Սերժ Սարգսյանը, եւ ես առիթը բաց չենք թողել հայտարարելու, որ այդ հարցը կքննարկենք միայն այն ժամանակ, երբ կքննարկի եւ որոշում կկայացնի Թուրքիայի մեծ ԱԺ-ն: Եւ մենք ակնկալում ենք, որ Թուրքիայի ԱԺ-ն ողջամիտ ժամկետներում կքննարկի այդ հարցը եւ կվավերացնի արձանագրությունները, եթե ոչ, մենք կանենք քայլեր, որը կհամապատասխանի իրենց կողմից արված քայլերին”, այսօր իր ասուլիսի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ի դեպ, ԱԺ նախագահ ընտրվելուց հետո պաշտոնավարման մեկ ու կես տարվա ընթացքում սա Աբրահամյանի առաջին ասուլիսն էր: Վերջինս շեշտեց, որ ակնկալում է, որ Թուրքիան ողջամիտ ժամկետներում վավերացնի արձանագրությունները, “որից հետո մենք կփորձենք քննարկել ու վավերացնել արձանագրությունները”: Ինչ վերաբերում է թուրք պաշտոնյաների հայտարարություններին, որ հայ-թուրքական հարաբերությունները կապում են ԼՂ խնդրի հետ, Հովիկ Աբրահամյանը նշեց. “Յուրաքանչյուր պաշտոնյայի նման արտահայտություններն ազնիվ չեն, քանի որ ի սկբանե նախագահները պայմանավորվածություն են ունեցել, որ մենք սկսում ենք դիվանագիտական հարաբերություններն առանց նախապայմանների: Դա կա նաեւ արձանագրություններում: Իրենք իրենց ելույթներում փորձում են այդ հարցը կապել ԼՂ խնդրի եւ ցեղասպանության հետ, սակայն կարծում եմ, որ դա անազնիվ քայլ է”:

No comments: