/PanARMENIAN.Net/ 08.12.2009 - Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ: Հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահը նշել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանն ուղղված երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը: «Երկխոսությունը երկրների միջեւ հիմք կծառայի հարաբերությունների վերականգնման եւ հայ-թուրքական սահմանի բացման համար»,-ասել է Բարաք Օբաման, հաղորդում է Todayszaman.com-ը:
Չնայած դրան, համատեղ մամլո ասուլիսում Թուրքիայի վարչապետը խուսափել է պատասխանել այն հարցին, թե քննարկվել է արդյոք Հայոց ցեղասպանության մասին հարցը ԱՄՆ նախագահի հետ, գրում է The Kansas City Star-ը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր, այդ թվում Թուրքիայի համագործակցության հարցերն Իրանի ու Իրաքի հետ:
Tuesday, December 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment