Sunday, December 27, 2009

ՄԱԿ ԱԽ փետրվարին կարող է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել

Aysor.am. 26.12.2009- ՄԱԿ Անվտանգության խորհուրդն արդեն 2010 թ. փետրվարի վերջին կարող է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել, եթե Թեհրանը չընդունի իր միջուկային ծրագրի վերաբերյալ «վեցյակի» առաջարկությունը: Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Լայալլ Գրանտը: Վեց երկրներ` ՌԴ, ԱՄՆ, ՉԺՀ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, Իրանի հետ բանակցություններ են վարում` նրան ռազմական միջուկային ծրագրի զարգացման մտադրությունից ետ պահելու նպատակով: «Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում մենք «վեցյակում» կքննարկենք այն մանրամասները, որոնք կարող են ընդգրկվել Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին բանաձևում: Սկզբում քննակումներ կլինեն «վեցյակի» շրջանակներում, նախքան Նյու-Յորքում որևէ բան ներկայացնելը: Բայց, ես կարծում եմ, հավանաբար, փետրվարի վերջին կլինեն պատժամիջոցներ»,- ասել է բրիտանական դիվանագետը: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, բաց կթողնվի դուռը` Իրանի հետագա երկխոսության համար:

No comments: