«ԱԶԳ», 26-12-2009- Բաքվում հեռուստառադիոհաղորդակցության ազգային խորհրդի որոշմամբ շուտով Ադրբեջանում կգործի ATV international միջազգային հեռուստաընկերությունը, որը տարածվելու է 6 լեզվով` ադրբեջաներեն, թուրքերեն, անգլերեն, պարսկերեն, ռուսերեն ու հայերեն: Նոր հեռուստաընկերությունը պատկանում է ադրբեջանական հայտնի «Ազադ Ադրբեջան» հեռուստաընկերությանը, ու նրա շնորհիվ հեռուստաընկերության հաղորդումները հեռարձակվելու են արբանյակի միջոցով: «Ազադ Ադրբեջան» հեռուստաընկերության փոխնախագահ Նատիգ Իբրահիմովը «Թրենդ» գործակալությանը հայտնել է, որ ադրբեջանական նոր հեռուստաընկերությունով հայերեն հաղորդումների հեռարձակումը նպատակ ունի ավելի շատ պրոպագանդել Ադրբեջանը:
Հեռուստաընկերությունը կաշխատի շուրջօրյա, կլինեն ոչ միայն լրատվական, այլեւ ժամանցային, ազգային նկարագիրը ներկայացնող հաղորդումներ: «Հիմնական ուշադրությունը կսեւեռվի ներքաղաքական կյանքին, սակայն համաշխարհային կյանքում տեղի ունեցող հետաքրքրաշարժ իրադարձությունները չեն վրիպի մեր աչքից», ասել է Իբրահիմովը: Վերջինս նշել է, որ յուրաքանչյուր լեզվով հաղորդումները կհեռարձակվեն 2 ժամը մեկ: Իբրահիմովը ընդգծել է, որ հեռուստաընկերությունը գործելու է որպես անկախ կառույց:
Դու ասացիր, մենք էլ հավատացինք:
Sunday, December 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment