Thursday, December 10, 2009

Կիպրոսի կեսը օկուպացրած ու հայերի արյան մեջ թաթախված երկիրը խոսում է «գրավյալ տարածքներից» ու Հայոց ցեղասպանությունը համարում սուտ

News.am. 9-12-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ այցի ընթացքում մասնակցել է PBC հեռուստաընկերության «Charlie Rose Show» ծրագրին։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Էրդողանը կրկին ժխտել է Հայոց ցեղասպանությունը եւ առաջարկել է ապացուցել, որ ցեղասպանություն չի եղել։ Հայոց Ցեղասպանության հարցում, պատմությանը էլ ինչքա՞ն փաստեր են անհրաժեշտ, հարցին Էրդողանը պատասխանել է. « Եթե դա դուք որպես ցեղասպանություն եք ընդունում՝ դա մեզ տխրեցնում է։ Մենք չենք ընդունում դա ցեղասպանություն։ Դա լրիվ սուտ է։ Ես մարդկանց հրավիրում եմ ապացուցելու դա։ Այս հարցում Թուրքիան իր արխիվները բացել է։ Ես 2005 թվականին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին նամակ եմ գրել՝ առաջարկելով, որ հայկական կողմն էլ բացի արխիվները»,-ասել է Էրդողանը։ Թուրքիայի վարչապետը անդրադարձել է նաեւ Ղարաբաղի խնդրին՝ ասելով. «Այնտեղ „բռնազավթած“ հողեր կան։ Անհրաժեշտ է այդ հարցը կարգավորել։ Մինսկի խումբը դա 20 տարում ինչու՞ չի լուծել։ Այդ հարցի կարգավորմամբ՝ տարածաշրջանում կտիրի խաղաղությունը, քանի որ մեջտեղից կվերանա ատելությունը։ Այս խնդրով ՄԱԿ-ը որոշում ունի։ Այս հացը կարգավորվելու դեպքում՝ կկարգավորվի նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները։ Թուրքիայի խորհրդարանը շատ զգայուն է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների նկատմամբ։ Չեմ կարծում եմ, որ Ղարաբաղյան հարցում առանց դրական զարգացումների՝ արձանագրությունները վավերացվեն»,-նշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հարկ է նշել, որ Էրդողանը ակնհայտ միտումնավոր խառնում է փաստերը։ Ոչ, այս անգամ խոսքը 20 տոկոս գրավյալ տարածքների մասին չէ, այլ Մինսկի խմբի 20 ամյակի մասին, մոռանալով, որ 20 տարի առաջ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմը իսկի չէր էլ սկսվել։

No comments: