Thursday, December 10, 2009

Օբամայի մանուկ հասակի արձանը կանգնեցվել է Ջակարտայում

Panorama.am.10-12-2009- Panorama.am.10-12-2009- Տասնամյա Օբամայի արձանը կանգնեցվել է Ջակարտայում, որի հանդիսավոր բացումը տեղի է ունենալու այսօր: Հուշարձանը պատկերում է ամերիկացի նախագահին մանուկ հասակում` մարզական հագուստը հագին, տեղեկացնում է «Ասոշիէյթիդ Փրես»-ը: Փոքրիկ Օբաման ժպտում է թիթեռին, որը նստել է իր ձախ ձեռքի մեծ մատի վրա: Հուշարձանի վրա գրված է ԱՄՆ նախկին նախագահի տիկնոջ` Էլեոնոր Ռուզվելտի խոսքերը. «Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքների ուժին»: Ջակարտայի քաղաքապետ Սիլվիան Մուռնիի խոսքով, արձանը նպատակ ունի ոգևշնչել ինդոնեզացի տղաներին, իրենց նպատակներին հասնելու ստիմուլ հաղորդել: Արձանը կանգնեցվել է քաղաքի Taman Menteng այգում, որից քիչ հեռու մանուկ հասակում Բարաք Օբաման ապրել և սովորել է: 1967-ից մինչև 1971 թվականը Օբամայի ընտանիքը ապրել է Ինդոնեզիայում:

No comments: