Report.am. 8-12-2009- «Ադրբեջանը ողջունում է ցանկացած քայլ՝ ուղղված Ադրբեջան-Հայաստան-Լեռնային Ղարաբաղ կոնֆլիկտի արդար և խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի հայտարարությունը, որ հետևել է Օբամա-Էրդողան վաշինգտոնյան հանդիպմանը։
«Թուրքիան շահագրգռված է Օբամայի վարչակազմին հասկացնելու, թե ինչպիսի զգայուն պահեր կան Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման մեջ։ Թուրքիայի համար շատ կարևոր է, որ ԱՄՆ-ի վարչակազմը սևեռի իր ուշադրությունն այս թեմայի վրա։ Մենք տեսանք, որ Օբամայի վարչակազմը բավականին տեղակացված ու հետաքրքրված է Ղարաբաղյան հիմնահարցի լուծմամբ», ասել է Ահմեդ Դավութօղլուն։
«Թուրքիայի արտգործնախարարի դիրքորոշումը էական կռվան է՝ ուղղված միջազգային հանրությանը և ղեկավարներին ղարաբաղյան կոնֆլիկտի մասին ճշմարտացի տեղեկատվություն տրամադրելուն։ Դա կնպաստի կոնֆլիկտի արագ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքների սկզբունքների և նորմերի վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», հայտարարել է Պոլուխովը։
Tuesday, December 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment