/PanARMENIAN.Net/ 07.12.2009 - Եվրոպական գագաթնաժողովի նախօրեին, որը մեկնարկել է դեկտեմբերի 7-ն Եվրոպայի Հայկական ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ Թուրքիայի ԵՄ-ը անդամակցելու վերաբերյալ: Հայտարարության մեջ Եվրոպայի Հայկական ֆեդերացիան ողջունում է Եվրամիության նախագահ Հերման վան Րոմպուի արտահայտությունը այն մասին, որ «ԵՄ-ը անդամակցելու Թուրքիայի ձգտումը անհամատեղելի է եւ հակաճառում է Եվրամիության հիմնական սկզբունքներին»: Հայտարարությունում մի շարք պատճառաբանություններ է բերվում այն մասին, թե ինչու Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ը: Դրանց թվում է Արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգումը, Հայոց ցեղասպանության ճանաչման մերժումը, օրենսդրության մեջ բարեփոխումների բացակայությունը, եւ անհարգելից վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների դավանանքի ազատությանը:
Եվրոպայի Հայկական ֆեդերացիան դիմել է Եվրոպական գագաթնաժողովին մասնակցող ԵՄ-ն կառավարության ղեկավարներին պահանջելով ներկայացնել Անկարային հստակ նախապայմաններ
Հայտարարության մեջ մտավախություն է արտահայտվում այն մասին, որ «այդպիսի խախտումները կարող են լուրջ հետեւանքներ ունենալ Եվրոպայի ապագայի համար», - հաղորդում է International Herald Tribune-ը:
Tuesday, December 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment