/PanARMENIAN.Net/ 05.12.2009 - Այսօր, երբ բոլորը քննարկում են լուրերն այն մասին, որ Իսրայելը պատրաստվում է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա, ԱՄՆ ռազմածովային հետախուզությունը հաստատել է, որ եթե պատերազմ սկսվի, Թեհրանը հեշտությամբ կարող է փակել Հորմուզի նեղուցը:
Սեպտեմբերի տվյալների համաձայն, եթե Միացյալ Նահանգները կամ Իսրայելը որոշեն ռմբակոծել Թեհրանի միջուկային օբյեկտները, ապա Իրանի ծովային ուժերը կարող են փակել Հորմուզի նեղուցը, որտեղով Արեւմուտք է մատակարարվում աշխարհում արդյունահանվող նավթի մոտ 40 %-ը:
«Հաշվի առնելով նեղուցի կարեւորությունն ու ռազմավարական նշանակությունը, նավերի տեղաշարժի խախտումը կամ սպառնալիքը, որ նման բան կարվի, Իրանի մեքենայությունների համար լավ գործիք է», - ասվում է հետախուզական վարչության զեկուցման մեջ:
Զեկուցման մեջ նաեւ նշվում է, որ Իրանի սպառնալիքը` Հորմուզի նեղուցը փակելու մասին կարող է լինել ճնշման ժամանակավոր լծակ, սակայն այդ ամենն, անշուշտ, կարող է ունենալ հեռուն գնացող հետեւանքներ առանց այդ էլ աշխարհի փխրուն տնտեսության համար:
«Նավթի հումքի մատակարարման կրճատման դեպքում, ամբողջ աշխարհի տնտեսությունը շատ կտուժի, կնվազի նաեւ հեղուկ գազի արտադրությունը», - ասվում է զեկուցման մեջ:
Նույն զեկուցման մեջ ԱՄՆ հետախուզությունը հաղորդում է, որ Թեհրանը ոչ միայն ձեռք է բերել « բարդ եւ կատարյալ համակարգեր» Չինաստանում եւ Ռուսաստանում, այլեւ կատարելագործել է իր սեփական ՌԾՈւ-երը, որոնք էլ ընդունակ են անհրաժեշտության դեպքում նեղուցը փակելու, հաղորդում է MIGnews.com-ը:
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment