
News.am. 5-12-2009- «Ելնելով իրավիճակից՝ Լեռնային Ղարաբաղը պետք է փոխի իր հայտարարությունների տոնը, անհրաժեշտության դեպքում հանդես գա ագրեսիվ հայտարարություններով: Այն, որ մենք մինչ այժմ հանդես ենք եկել խաղաղասեր հայտարարություններով, չի նշանակում, որ վաղն այլ հայտարարություններ չեն լինի:
Այսօր աշխարհն արագորեն փոխվում է, երբ տարբեր իրավիճակներում տարբեր հայտարարություններ կարող են լինել»,- այդ մասին Լեռնային Ղարաբաղի ՀԿ-ների եւ փորձագետի խորհրդի նիստում հայտարարել է հանրային փորձագետ Էլլադա Սահակյանը:
Նրա կարծիքով, ղարաբաղյան հակամարտության շուրջ գործընթացները վկայում են արդեն պատրաստ լուծումների մասին, ինչն անհանգստություն է առաջացնում:
«Պաշտոնյաների որոշակի խումբ կա, որոնք ժամանակ առ ժամանակ պետք է պատրանք ստեղծեն, որ աշխատում են»,- ասել է Սահակյանը՝ նկատի ունենալով ներկայացված Մադրիդյան սկզբունքները:
No comments:
Post a Comment