Monday, December 7, 2009

767 թուրքական ընկերություններ լքում են Ադրբեջանը

Aysor.am.5-12-2009- Թեև Ադրբեջանի պետական պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ տնտեսական ճգնաժամը չի ազդել երկրի վրա, փորձագետների կարծիքով, ճգնաժամն Ադրբեջանում արդեն երևում է և այն ավելի կծանրանա եկող տարի: Նման կարծիք է հայտնել ադրբեջանցի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն «Ազադլըգի» հետ զրույցում: Նա ասել է, որ 1999 թ-ից Ադրբեջանում գրանցում ստացած 1267 թուրքական ընկերություններից ներկայումս միայն 500-ն են շարունակում իրենց գործունեությունը: Նրա խոսքերով, Ադրբեջանում գրանցում ստացած օտարեկրյա ընկերություններից բոլորը չէ, որ կարողացել են տնտեսական գործունեություն ծավալել: «Ադրբեջանում առկա տիրակալական միջավայրը թուրքական և այլ երկրների ընկերությունների գործունեությանն ուղղված լուրջ խնդիրներ է ստեղծում: Թուրքական ընկերությունները նավթի և ոչ նավթային հատվածներում 5.5 մլրդ դոլարից ավելի ներդրումներ են կատարել: Այժմ այդ ընկերությունների մեծամասնությունը հեռանում է Ադրբեջանից ոչ միայն բազմապիսի ճնշումների, այլև այն պատճառով, որ թուրք գործարարների` Ադրբեջանում հանգիստ բնակվելու և գործունեություն ծավալելու համար անգամ մուտքի արտոնագրի խնդիրները լուծված չեն»,- ըստ «Ազադլըգի», հայտնել է Գուբադ Իբադօղլուն:

No comments: