Thursday, December 10, 2009

Nabucco-ի իրականացումն առանց Իրանի անհնար է

/PanARMENIAN.Net/ 09.12.2009- «Nabucco գազատարի նախագծի իրականացումն առանց Իրանի անհնար է: Մենք բազմիցս ասել ենք այդ մասին մեր եվրոպացի գործընկերներին, բայց ինչ-որ մի երկիր, որն անգամ կապ չունի Եվրասիա մայրցամաքի հետ, թելադրում է, թե ով պետք է մասնակցի այդ նախագծին, իսկ ով` ոչ»,- հայտնեց Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթաքին: «Եթե որեւէ մեկը ցանկություն եւ գումար ունի, թող դատարկ խողովակ կառուցի, բայց առանց Իրանի, ես դարձյալ կրկնում եմ, Nabucco-ն չի կարողանա աշխատել»,- նշեց Մոթթաքին: Նա հիշեցրեց նաեւ, որ Իրանը տնօրինում է Ռուսաստանից հետո աշխարհում գազի ամենամեծ պաշարներին, հաղորդում է Iran.ru-n:

No comments: