Thursday, January 7, 2010

«Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթին մասնակցելու է 39 պետություն

Panorama.am. 6-1-2010- Օսլոյում մայիսի 25-29-ը տեղի ունենալիք «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթին մասնակցելու է 39 պետություն, որոնց թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ռուսաստանը և այլն: Այս մասին տեղեկացանք մրցույթի պաշտոնական կայքից: «Մեծ քառյակը»` Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն, կմասնակցեն միայն մայիսի 29-ին կայանալիք եզրափակչին: Միայն այդ օրը հանդես կգա նաև 2009-ի հաղթող Նորվեգիան: Մնացած 34 պետությունները նախ կմասնակցեն մայիսի 25-ին և 27-ին տեղի ունենալիք կիսաեզրափակչին: Հիշեցնենք, որ Օսլոյում կայանալիք «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի կազմկոմիտեն հրավիրում է մասնակցելու մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին։ Նախընտրական փուլը նախատեսվում է անցկացնել Երևան քաղաքում մինչև 2010 թ. փետրվարի 10-ը, որի արդյունքում կազմկոմիտեն կընտրի մրցույթի լավագույն 10 երգերը, որոնք փետրվարի 10-ից 15-ը կներկայացվեն անցկացվող հեռուստատեսային փուլում։ Հայտերն ընդունվում են մինչև 2010 թ.-ի փետրվարի 1-ը:

No comments: