Tuesday, July 22, 2008

1992 Թ.-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ Է 900 ՀԱԶԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ 1 ՄԼՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ

ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալությունը ստեղծել է ինտերնետային նոր համակարգ` www.sma.am/migrant հասցեով, որի նպատակն է արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիներին տեղեկատվություն տրամադրել իրենց հուզող հարցերի վերաբերյալ: Ինչպես հունիսի 20-ի ասուլիսում նշեց գործակալության պետ Գագիկ Եգանյանը, համակարգին կարող են դիմել ՀՀ քաղաքացիության, փաստաթղթերի կորստի, վերադարձի, ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայության եւ այլ հարցերով: Բացի այդ, ըստ նրա, համակարգի հատուկ ցանցային ռեժիմը հնարավորություն է տալիս հարցազրույց անցկացնել քաղաքացու եւ հանրապետության համապատասխան պետական մարմնի իրավասու աշխատակցի միջեւ:
Գ. Եգանյանը նշեց, որ 1992թ.-ից Հայաստանից արտագաղթել է 900 հազարից մինչեւ 1 մլն ՀՀ քաղաքացի: Նրանցից ԱՊՀ երկրներ են մեկնել մոտ 70%-ը, այդ թվում մոտ 65%-ը` Ռուսաստան:

No comments: