Panorama.am. 8-1-2010- Իսպանիան նպատակադրվել է Թուրքիայի եվրաանդամակցության բանակցություններում չորս նոր ուղղություն ևս բացել` ի լրումն առկա 8-ի: Այս մասին հայտնում է թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթի կայքէջը` վկայաբերելով Իսպանիայի արտգործնախարար Միգելանխել Մորաթինոսին:
Եվրամիության գործող նախագահությունն այսօր ստանձնած Իսպանիան նպատակ ունի վերակենդանացնող շունչ հաղորդել Թուրքիայի` ծանր ընթացող եվրաինտեգրման բանակցություններին:
Մադրիդում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իսպանիայի արտգործնախարարը մասնավորապես ասել է. «Մեր մտքում չորս նոր մտահղացում կա: Մեր նախագահության շրջանում հույս ունենք դրանք կյանքի կոչել»:
«Zaman»-ը հիշեցնում է, որ Իսպանիայի դիվանագիտության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք փորձելու են անել ամեն հնարավորը Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը չկասեցնելու համար:
Մինչև սույն թվականի հունիսի 30-ը նախագահող Իսպանիան ծրագրում է Թուրքիա-Եվրամիություն բանակցային փաթեթում ներառել էներգետիկայի, մրցակցության, կրթության և մշակույթի ոլորտները նույնպես: Հունիսի 30-ից նախագահությունն փոխանցվելու է է Բելգիային:
Հիշեցնենք, որ տասնամյակներ շարունակ Անկարան պայքարում է ԵՄ-ին անդամ դառնալու համար: Անդամակցության դիմում Թուրքիան առաջին անգամ ներկայացրել է 1959 թվականին, երբ դեռ գործում էր Եվրամիությանը նախորդող Եվրոպական Տնտեսական Համայնքը:
Saturday, January 9, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment