News.am. 8-1-2010- Թուրքական Բուրսա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Բրազիլիայի հավաքականի նկատմամբ:
Մեր ընտրանին հաղթեց 2,5:1,5 հաշվով: Վլադիմիր Հակոբյանը ոչ ոքի խաղաց Ռաֆայել Լեյտաոյի հետ, Գաբրիել Սարգսյանը Ալեքսանդր Ֆիերի, իսկ Արման Փաշիկյանը՝ Ժիլբերտո Միլոշի հետ: Հաղթական միավորը Հայաստանի հավաքականի համար ապահովեց մեր ընտրանու առաջատար Լեւոն Արոնյանը՝ հաղթանակ տանելով Ջովանի Վեսկովիի նկատմամբ: Մյուս խաղերում Ռուսաստանը 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարավ Ադրբեջանի նկատմամբ, Իսրայելը նույն հաշվով Հունաստանի: Միացյալ Նահանգները 3:1 հաշվով ջախջախեցին Եգիպտոսի թիմին, իսկ Հնդկաստանը նույն հաշվով՝ Թուրքիայի ընտրանուն:
4-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը պահպանում է առաջատարի դիրքերը՝ 10-ական միավորով ԱՄՆ-ի հետ կիսելով 1-2-րդ հորիզոնականները: Հունվարի 9-ին կայանալիք 5-րդ տուրում Հայաստանի թիմը հանդիպելու է Հնդկաստանի հավաքականի հետ:
Saturday, January 9, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment