Panorama.am- 9-1-2010- Բրիտանացի գիտնականերն առանձնացրել են այն մասնագիտությունները, որոնք վտանգավոր են ընտանեկան կյանքի համար և կարող են հանգեցնել նույնիսկ ամուսնալուծության:
Մասնագետները բացահայտել են, որ ամենավատը այս առումով այն մասնագիտություններն են, որոնց դեպքում առավել շատ է շփումը մարդկանց հետ:
Ամուսնալուծություններն առավել շատ են (ավելի քան 40%) բալետ պարողների, մերսողների ու բարմենների պարագայում: Այս խմբում կարելի է ավելացնել նաև բուժքույրերին ու հոգեբաններին: Ամուսանլուծությունները 20 տոկոս են կազմում, եթե ամուսիներից մեկը քարտուղարուհի է, խոհարար կամ մաթեմատիկոս: 16 տոկոսի հավանականություն կա ուսուցիչների, հրշեջների ու գրողների պարագայում: Ամուսնալուծությունները 12 տոկոս են կազմում դատական համակարգի աշխատակիցների դեպքում:
Այս մասնագիտությունների ամբողջ ցանկը տպագրվել է Psychological Science ամսագրում : Մասնագետներն այսպես են կարծում, քանի որ այս մասնագիտության մարդիկ ավելի շատ ժամանակ ու էներգիա են ծախսում աշխատանքի վրա: Գիտնակաները նաև նշել են, որ հիշյալ մասնագիտություններն ընտրում են ավելի զգայուն մարդիկ, ովքեր ավելի զգացմունքային են անձնական շփումներում:
Saturday, January 9, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment