Saturday, January 30, 2010

«Եթե Իսրայելը և Սիրիան ցանկանան, Թուրքիան պատրաստ է»

Aysor.am. 30-1-2010- Թուրքիան կրկին փորձեր է անում` միջնորդի դեր ստանձնելու Իսրայելի և Սիրիայի բանակցություններում: Նա պատրաստ է իր դերակատարությունն ունենալ, եթե կողմերը ցանկանան վերսկսել բանակցությունները, - այս մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Զման.քոմ-ի հաղորդմամբ, Դավութօղլուն ասել է, որ Իսրայելի կողմից 2008 թ-ին Գազայում իրականացված գործողություններն ի չիք դարձրին Երուսաղեմի և Դամասկոսի միջև գրեթե ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը: «Արդյո՞ք այն կարելի է վերսկսել: Այո: Իսկ ինչո՞ւ ոչ», - լրագրողի հարցին պատասխանել է նախարարը Լոնդոնի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտում կայացած իր ելույթի ժամանակ և հավելել է. «Եթե Իսրայելը և Սիրիան ցանկանան, Թուրքիան պատրաստ է»: «Սիրիական կողմն արդեն ցանկություն է հայտնել սկսելու այն կետից, որի վրա կանգ են առել անցյալ բանակցություններում: Իսրայելական կողմն այլ դիրքորոշում ունի. կոալիցիայի որոշ անդամներ դեմ են, որոշները` կողմ. Կապրենք, կտեսնենք», - եզրափակել է Ահմեդ Դավութօղլուն:

No comments: