Thursday, January 7, 2010

Թուրքմենստանն ու Իրանը կապվել են երկրորդ գազատարով

News.am. 6-1-2010- Իրանի եւ Թուրքմենստանի նախագահներ Մահմուդ Ահմադինեջադն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հունվարի 6-ին պաշտոնապես բացել են Դովլեթաբադ-Սերախս-Խանգերան նոր գազատարը: Դա երկրորդ գազատարն է, որով թուրքմենական գազը առաքվելու է Իրան: Դրա երկարությունը կազմում է 30,5 կիլոմետր: Ահմադինեջադի խոսքով, գազատարի գործարկումը թույլ կտա մղել թուրքմենական գազը ոչ միայն իրանական շուկա, այլեւ Պարսից ծոցի տարածաշրջան: Իր հերթին, Բերդիմուհամեդովը նկատել է, որ շինարարության ավարտը վկայում է գիտա-տեխնիկական առումով բարդ նախագծերի իրականացման գործում երկրների հնարավորությունը: Ինչպես հայտնում է «Վեստին», գազատարի հզորությունը նախատեսված է տարեկան մինչեւ 12,5 մլրդ խմ գազի փոխանցման համար: Համաձայն տեխնոլոգիական նախագծի, նոր գազատարը միացված է Դովլեթաբադ-Դերյալիկ մայրուղային գազատարին, որը նաեւ ապահովում է թուրքմենական գազը ռուսաստանյան ուղղությամբ առաքումը: Հարկ է նշել, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ գազատար է գործում, եւ փորձագետները չեն բացառում, որ նրանով թուրքմենական գազ առաքվի:

No comments: