Wednesday, January 27, 2010

Իրան-Հայաստան երկաթուղին կարող են կառուցել իտալացիները

News.am. 27-1-2010- Իտալական ընկերությունները չեն բացառում «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությանը մասնակցելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Իտալիայի տնտեսական զարգացման փոխնախարար Պաոլո Ռոմանին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ հանդիպմանը: Նրա խոսքով, Իտալիայում շատ խոշոր ընկերություններ կան, որոնք զբաղվում են ճանապարհների շինարարությամբ: Նա հույս է հայտնել, որ այդ ընկերությունները մասնակցություն կունենան «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության միջազգային մրցույթին: Ռոմանին չի բացառել նաեւ իտալական ընկերությունների մասնակցությունը Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանում հեռահաղորդակցության որակի բարձրացման հարցեր, այդ թվում՝ թվային հեռուստատեսությանն անցման եւ Համացանցն ավելի մատչելի դարձնելու հարցերը:

No comments: