Wednesday, February 17, 2010

Ալիևի դստեր «Բաքու» հանդեսը փաթաթում են ադրբեջանցիների վզերին

Aysor.am. 17-2-2010- Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևայի` «Բաքու» հանդեսին հարկադիր բաժանորդագրվելու արշավ է սկսվել Ադրբեջանում: «Ազադլըգ»-ին հասած տեղեկություններով, արշավը ղեկավարում են հարկային մարմինները: «Հանդեսի հրապարկման երեք տարիներին էլ նույն իրավիճակին ենք ականատես լինում: Հարկային մարմինները պարտադրում են մեզ բաժանորդագրվել հանդեսին, այն էլ` նվազագույնը 10 հոգով: Չեն էլ հարցնում` այդքան աշխատող ունենք, թե ոչ: Բացի այդ, բոլոր կոմերցիոն ընկերություններին հարկադրում են նվազագույնը 6 ամսով բաժանորդագրվել հանդեսին: Մերժելու դեպքում սպառնում են փոխել վերաբերմունքը: Հետաքրքիր է, որ հանդեսի վաճառքի գինն էլ է 5 մանաթ, բաժանորդագրության մեկ համարի գինն էլ: Չէ՞ որ բաժանորդագրության դեպքում գինը պետք է նվազեր»,-հայտնել է «Ազադլըգ»-ի աղբյուրը:

No comments: