Wednesday, February 17, 2010

Իտալիայի Սենատը բանաձև է ընդունել, որում հիշատակվում է Ղարաբաղյան հակամարտությունը

Tert.am. 17-2-2010- Իտալիայի Սենատը բանաձև է ընդունել «Հարավային Կովկասի իրադրության մասին», որտեղ հիշատակվում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Ինչպես APA-ին հայտնել է ադրբեջանցի պատգամավոր Ազեր Քերիմլին, բանաձևը քննարկվել և ընդունվել է նախօրեին: Բանաձևում նշվում է, որ Հարավային Կովկասի բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Բանաձի նախագիծը Սենատի օրակարգ էր բերվել դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին:

No comments: