
Tert.am. 17-2-2010- Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունների կնքահայրը ԱՄՆ Պետդեպարտամենտն է։ Ըստ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանի՝ դա իրենց պրոյեկտն է, նպատակը։
«Հայ–թուրքական սահման հասկացությունը հարաբերական տերմինոլոգիա է։ Օդային սահմանը Հայաստանի և Թուրքիայի միջև բաց է։ Այնքանով է բաց, որ հնարավոր է Թուրքիայի տարածքով թռչելիս՝ sms ուղարկել», – ասաց նա, հավելելով, որ մեքենաները կարող են երթևեկել երկու ուղղությամբ։
Սարգսյանի կարծիքով՝ ԱՄՆ–ին հրատապ անհրաժեշտ է բացել հայ–թուրքական ցամաքային սահմանը։ «Հիմնական խնդիրը վերաբերում է ռազմատնտեսական հարցերին։ Ցամաքային սահմանով Աֆղանստան պետք է տեղափոխվի ռազմական տեխնիկա», – ասաց նա։
Փորձագետը հիշեցրեց, որ այժմ ռազմական տեխնիկան ուղարկվում է հիմնականում երկաթուղային կոնտեյներներով։ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օրական ծովային ճանապարհով տեղափոխել 4500 արկղ բեռ դեպի Միջին Ասիա և Աֆղանստան։
«Դրա դիմաց Ռուսաստանն ուներ պահանջներ։ Իսկ Հայաստանը, Ադրբեջանը, կամ Վրաստանն անգամ իրենց չեն կարող թույլ տալ պահանջներ ներկայացնել», – նշեց նա։
No comments:
Post a Comment