
News.am. 17-2-2010- Իրանի ատոմային ծրագրում Թուրքիան հնարավորություն ունի միջնորդ դառնալ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը։
Նրա խոսքով, Իրանը եւ Թուրքիան լավ հարաբերությունների մեջ են, եւ ոչինչ չի խանգարում Անկարային միջնորդ դառնալ այս բանակցություններում, մանավանդ, որ իրադարձությունների այսպիսի զարգացումը ցանկալի է Վաշինգտոնին։ Իսկ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ միջնորդ դառնալու Թուրքիայի ձգտումները փորձագետը բացատրեց Անկարայի տարածաշրջանում աշխարհաքաղաքական դերի բարձրացմամբ։
Մեկնաբանելով Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղար Մուհամադ Ջավադ Լարիջանի հայտարարությունը, թե Իրանը ապագայում նպատակ ունի միջուկային վառելիք մատակարարել հարեւան երկրներին, Ասատրյանը նշեց, որ այդպիսի սցենար հնարավոր է, եթե իհարկե Թեհրանը կարողանա համոզել Վաշինգտոնին եւ Եվրոպային, որ իր «խաղաղ ատոմի» ծրագրի իրագործումն անհրաժեշտություն է։
No comments:
Post a Comment