Monday, February 8, 2010

Հայաստանը պետք է լրջորեն մտածի Թուրքիայի հանդեպ վարվող դիվանագիտություն մասին

/PanARMENIAN.Net/ 08.02.2010- Հայաստանի եւ Թուրքիայի «ֆուտբոլային դիվանագիտությունն» սկսելուց հետո պարզ էր, որ Անկարայի եւ Բաքվի շահերը չեն համընկնում: Այս մասին նշել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` «Նորավանք» հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում: Նրա խոսքերի համաձայն, Ադրբեջանն սկսել է կոշտ վերաբերմունք ցուցաբերել Թուրքիային: Սրա վկայությունն այն, որ այդ երկու երկրները մինչ օրս չեն կարողանում համաձայնության գալ ադրբեջանական գազի գնի վերաբերյալ: «Ես կարծում եմ, որ «ֆուտբոլային դիվանագիտության» ավարտից հետո Հայաստանը պետք է մտածի Թուրքիայի հանդեպ ավելի խիստ դիվանագիտություն վարելու մասին», - ասել է նա` ավելացնելով, որ «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ Թուրքիան ստիպում էր Հայաստանին խաղի իր կանոններին ենթարկվել: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նոր փուլ մտնելու անհրաժեշտություն կա, եւ նախաձեռնությունը մեր ձեռքերում պետք է լինի», - ասել է Ռ. Սաֆրաստյանը: Նա նշել է նաեւ, որ ՀՀ ԱԺ չպետք է քննարկի արձանագրությունները, քանի դեռ դա չի արել Թուրքիան: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

No comments: