Aysor.am. 8-2-2010- Իրանցի նավթի հանքափորները հայտնաբերել են գազի և նավթի նոր հանքավայր, որի պաշարները գնահատվում են 85 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է «Tehran Tims»-ը` հղում կատարելով երկրի Նավթի արդյունաբերության նախարար Մասսուդ Միրկազեմին:
Նրա խոսքերով, «Սումար» հանքավայրի պաշարները կազմում են 475 մլն բարել (մոտ 68 տոննա): Սակայն արտահանել հնարավոր է միայն 70 մլն բարելը: Այսպիսով, ներկա գներով արտահանման ենթակա նավթի արժեքը կկազմի 5 մլրդ դոլար:
Ինչ վերաբերում է «Հալգան» գազի հանքավայրին, ապա այնտեղ հնարավոր կլինի օրական արտահանել 50 մլն խ/մ գազ: Ընդհանուր առմամբ, հանքավայրի պաշարները գնահատվում են 80 մլրդ դոլար:
Իրանը նավթի պաշարներով աշխարհում երկրորդ երկիրն է:
2009 թ-ի տարեսկզբի տվյալներով, Իրանը տիրապետում է 138 մլրդ բարել նավթի և 29,6 տրիլիոն խ/մ գազի: Այդուհանդերձ, նավթի արտահանման ծավալներով` Իրանն աշխարհում հինգերորդ տեղում է:
Monday, February 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment