/PanARMENIAN.Net/ 14.03.2010 - Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը, ասորիների, խալդերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները ճանաչող որոշումը երկրի քաղաքական կյանքում զգալի ճգնաժամի է հանգեցրել, գրում է Assyrian International News Agency-ն (AINA): Ինչպես հայտնում է գործակալությունը, 2006-ի ազգային ընտրություններում իր հաղթանակից մեկ շաբաթ առաջ Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռայնֆելդը խոստացել էր, որ ճանաչելու է Ցեղասպանությունը: Այս փաստը հակասություններ է առաջացրել Ռայնֆելդի եւ երկրի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտի միջեւ, որը թուրքական դիրքորոշման կողմնակիցն է:
«Բիլդտը հայտարարել է, որ չի քննարկելու խորհրդարանի որոշումը, բայց կանի ամեն ինչ, որպեսզի Ցեղասպանության մասին հարցը արտացոլում չգտնի երկրի արտաքին քաղաքականության մեջ: Այս հայտարարությանը պատասխանել է «ձախերի» կուսակցության պատգամավոր Հանս Լինդեն, որ նրա կուսակցությունն Ազգային սահմանադրական հանձնաժողովի հետ քննարկելու է Բիլդտի դեմ մեղադրանքներ հարուցելու հարցը»,- գրում է գործակալությունը:
Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայներով ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, ասորիների, խալդերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները:
Monday, March 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment