Wednesday, March 31, 2010

ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՆԱԽԱՐԱՐ. «ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ»

«ԱԶԳ», 31-03-2010- «Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները չպետք է պատերազմի վերսկսման սպառնալիքի մասին եզրակացությունների հիմք դառնան», հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը : «ԼՂՀ պաշտպանական բանակը վերահսկում է առաջավոր գիծն առավել վստահ, քան երբեւէ, եւ համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում` ի պատասխան ադրբեջանական զինված ուժերի քայլերի», հայտարարել է Հակոբյանը` ընդգծելով, որ պատերազմի վերսկսման մասին խոսելու հիմքեր չկան: Նա նշել է, որ հրադադարի կնքումից հետո իրավիճակն առաջավոր դիրքերում որեւէ կերպ չի փոխվել, եւ համոզմունք է հայտնել, որ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ պաշտպանական բանակը հաղթանակ է տանելու: «Բոլոր պատերազմներում հաղթել են այն ժողովուրդները, որոնք պատերազմել են ողջ ժողովրդով: Եւ դա մեր հաղթանակն է»:

No comments: