News.am. 17-3-2010- «Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է մադրիդյան նորացված սկզբունքները մի քանի բացառություններով եւ մենք շարունակում ենք այդ տեսակետին մնալ: Ներկայումս Հայաստանը պետք է պատասխան տա այդ սկզբունքներին, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումն արդեն հայտնի է»,- նման տեսակետ է հայտնել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը, մեկնաբանելով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական կողմը խեղաթյուրում է բանակցային գործընթացի էությունն ու բովանդակությունը:
Փոլուխովի խոսքով, ադրբեջանական կողմը միայն կրկնում է այն սկզբունքները, որոնք կան այն փաստաթղթում, որը պատրաստվել է հայկական կողմի անմիջական մասնակցությամբ:
Անդրադառնալով բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցությանը, նա նշել է, որ Բաքուն բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները որոշակի փուլում կարող են մասնակցել բանակցություններին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր Փարիզ այցելության ժամանակ կոչ է արել ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներին ուշադրություն դարձնել «Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող շարունակական ջանքերին», ընդգծելով, որ «դա բացասաբար է ազդում բանակցությունների մթնոլորտի վրա եւ խոչընդոտում առաջընթացի ձեռքբերմանը»:
Wednesday, March 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment