Thursday, March 18, 2010

Պոլսո հայ համայնքի ներկայացուցիչները ուխտագնացություն են կատարել Կեսարիա եւ Մուսա լեռ

News.am. 17-3-2010- Ստամբուլի հայ համայնքի մի խումբ ուխտավորներ Պոլսո հայոց պատրիարքարանի ուղեկցությամբ մարտի 11-ից 14-ը ամենամյա ուխագնացություն էին կազմակերպել։ Մարտի 12-ին հայ ուխտավորները Կայսերիում (Կեսարիա) անցյալ տարեվերջին վերանորոգված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագի են մասնակցել։ Հաջորդ օրը ուխտավորները շարժվել են Իսքենդերոնի Ս. Քառասուն մանկանց եկեղեցի, որտեղ հյուրերին դիմավորել են տեղի թաղային խորհրդի անդամները։ Այստեղ եւս պատարագ է մատուցվել։ Ուխտավորները այցելել են նաեւ Ս. Պետրոս քարայր-եկեղեցին, որը եղել է քրիստոնյաների առաջին աղոթավայրը։ Մարտի 14-ին արդեն ուխտավորները հասել են պատմական Մուսա լեռան Վագըֆլը գյուղ, որը Թուրքիայում միակ հայկական գյուղն է։ Այստեղ տեղի հայ բնակիչների մասնակցությամբ Ս. Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցվել։ Իսկ երեկոյան հայ ուխտավորները վերադարձել են Ստամբուլ։

No comments: