Thursday, March 18, 2010

Թուրքիայի իրանամետ «խաղերը»

Report.am. 17-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ի պաշտպանություն Իրանի միջուկային ծրագրի և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին «ընկեր է» անվանել: Էրդողանն ասել է, որ հավատում է, որ Իրանը «Մտադիր չէ միջուկային զենք ստեղծել, և որ այն բացառապես խաղաղ նպատակներ ունի»: Էրդողանն անարդար է համարել միջուկային երկրների կողմից հարևան երկրներին (այս դեպքում՝ Իրանին) վերաբերող փաստերը մանիպուլիացիայի ենթարկելը և այն, որ Իսրայելին չի պարտադրվում ձերբազատվել միջուկային զենքից:

No comments: