Wednesday, March 31, 2010

Մերկելը համաձայնել է Էրդողանի առաջարկի հետ

Aysor.am. 31-3-2010- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում, փոխել է իր դիրքորոշումը` ասելով, որ համաձայն է թուրքական վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկի հետ` Գերմանիայում բացել դպրոցներ, որտեղ ուսուցումը կանցկացվի թուրքերեն լեզվով, հաղորդում է Լենտա.ռուն` հղում անելով Suddeutsche Zeitung-ին: Ավելի վաղ Մերկելի ղեկավարած ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Գերմանիան չի բացի թուրքերեն լեզվով ուսուցմամբ դպրոցներ, քանի որ դա կխանգարի Գերմանիայում բնակվող թուքերի ինտեգրմանը գերմանական հասարակությունում: Այնուամենայնիվ, գտնվելով Թուրքիայում, Մերկելը, մասնավորապես, հայտարարել է. «Քանի որ Գերմանիան ունի իր դպրոցներն այլ երկրներում, միանգամայն բնական է, որ Թուրքիան կարող է ունենալ իր դպրոցները Գերմանիայում»: Սակայն, ըստ Մերկելի, դա չի կարող թուրք դպրոցականների համար առիթ հանդիսանալ գերմաներեն չսովորելու համար: Մինչդեռ, այս նախաձեռնության վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքն են հայտնել գերմանացի շատ քաղաքական գործիչներ, այդ թվում ինտեգրման հարցերով կառավարական լիազոր Մարիա Բեմերը:

No comments: