Wednesday, March 31, 2010

Քլինթոն. Իրանի հարցով «լարված խորհրդակցություններ» կլինեն

Aysor.am. 31-3-2010- Իրանի միջուկային խնդիրը մոտակա շաբաթներին լուրջ քննարկման առարկա կդառնա ՄԱԿ Անվտանգության խորհրդում: Այս մասին, համաձայն Ինտերֆաքսի, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` ամփոփելով «ութնյակի խմբի» ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները: «Մոտակա շաբաթներին սպասվում են լարված քննարկումներ ՄԱԿ Անվտանգության խորհրդում», - հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը: «Պատժամիջոցները դիվանագիտական մոտեցման մաս են կազմում: Հուսով ենք, որ կոնսենսուսի կհասնենք», - ասել է Հ.Քլինթոնը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իր հերթին, ասել է, որ «էթիկայի տեսանկյունից սխալ կլիներ կանխորոշել քննարկումները, որոնք նախատեսված են համապատասխան ձևաչափերում»: Նա նաև զգուշացրել է զերծ մնալ Իրանի հանդեպ հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցում Չինաստանի վրա ազդելուց:

No comments: