Wednesday, March 31, 2010

Թուրքիայի կրթության նախարարությունը պատրաստում է հայերեն դասագրքեր

Panorama.am. 31-3-2010- Թուրքական «Հաբեր1» (Haber1) լրատվական կայքի տեղեկացմամբ` Թուրքիայի կրթության նախարարությունը հայկական դպրոցներին վերաբերող նոր նախագիծ է ձեռնարկել: Աղբյուրի համաձայն` ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Թուրքիայի քաղաքացի մի հայ աշակերտ նամակ էր ուղարկել կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուին` խնդրելով հայկական դպրոցներին ևս դասագրքերն անվճար հատկացնել: Կրթության նախարարը դրական էր արձագանքել այդ նամակին` պատկան մարմիններին տալով համապատասխան հանձնարարականներ: Այժմ էլ կրթության նախարաթյունը իրականացնում է մի նախագիծ, համաձայն որի, 2010-2011 ուսումնական տարում հայկական դպոցներում որոշ առարկաներ (կենսաբանություն, մաթեմատիկ) զուգահեռաբար դասավանդվելու են նաև հայերեն դասագրքրերով: Այդ նպատակով տպագրվելու է 24.000 գիրք: Նշվում է, որ ներկայումս Թուրքիայում կրթության նախարարությանն առընթեր «հակուկ դպրոց» կարգավիճակով կա ընդամենը 22 հայկական դպրոց կա, որոնց մեծ մասը Ստամբուլում է: Նշված դպրոցներից չորսը չեն գործում` աշակերտ չունենալու պատճառով:

No comments: