News.am. 24-3-2010- Թուրքիան կաջակցի բոլոր այն քայլերին, որ միտված են կայունության եւ երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: Անհրաժեշտ է նոր շունչ տալ խնդրի կարգավորմանն ուղղված գործունեությանը: Ըստ «Թուրքիայի ձայնի», այս կերպ է մեկնաբանել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե հնարավոր է Ադրբեջանի վերահսկողութանը հանձնել ԼՂՀ շուրջ գտնվող շրջանները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ նրա հետ ցամաքային սահմանի պահպանման դեպքում:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած այցի շրջանակներում հարցազրույց է տվել սիրիական «Al Watan» թերթին եւ նշել, որ «երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմից փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին` իհարկե պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»:
«Բայց „փոխզիջում“ հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, և պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները»,- նշել էր Հայաստանի նախագահը:Thursday, March 25, 2010
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար. Անհրաժեշտ է նոր շունչ տալ ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված գործունեությանը
News.am. 24-3-2010- Թուրքիան կաջակցի բոլոր այն քայլերին, որ միտված են կայունության եւ երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: Անհրաժեշտ է նոր շունչ տալ խնդրի կարգավորմանն ուղղված գործունեությանը: Ըստ «Թուրքիայի ձայնի», այս կերպ է մեկնաբանել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե հնարավոր է Ադրբեջանի վերահսկողութանը հանձնել ԼՂՀ շուրջ գտնվող շրջանները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ նրա հետ ցամաքային սահմանի պահպանման դեպքում:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած այցի շրջանակներում հարցազրույց է տվել սիրիական «Al Watan» թերթին եւ նշել, որ «երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմից փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին` իհարկե պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»:
«Բայց „փոխզիջում“ հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, և պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները»,- նշել էր Հայաստանի նախագահը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment